Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Հերթը հասավ Բեգլարյանին…

Վերլուծական

Հայաստանում վարչապետ Աբրահամյանի հայտարարած կոռուպցիայի, մենաշնորհների, կաշառակերության ու չինովնիկների ցոփությունների դեմ պայքարը հետզհետե իր կուլմինացիոն կետին է մոտենում: Իհարկե, այստեղ «կուլմինացիա» բառը հարկ է ընկալել մի փոքր հարաբերական իմաստով, քանի որ եթե անգամ խոշորացույցը ձեռքներիս ընկնենք ու այս վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարություններում փորձենք գտնել գոնե մի քանիսը, որոնք պետք է որ նպաստած լինեին Հայաստանում բոլոր վերոհիշյալ երևույթների` գոնե ինչ-որ չափով նվազմանը, ապա բացի մի քանի կրճատած «պադավատներից», ըստ էության, ոչինչ չենք կարող գտնել: Մերկապարանոց չհնչելու համար փորձենք խոսել մի այնպիսի երևույթի մասին մեր երկրում, ինչպիսին է օրինակ բենզինի մենաշնորհն է: Չնայած, ինչպես Աբրահամյանն է ասում, այս դաշտը պաշտոնապես մենաշնորհային չէ, քանի որ բացի բոլորիս հայտնի Բարսեղ Բեգլարյանից («Ֆլեշի Բարսեղ») այլոց ևս թույլատրված է զբաղվել այս բիզնեսով, բայց մենք, լինելով Հայաստանի բնակիչներ, լավ գիտենք, թե ով է ոլորտում եղանակ ստեղծողն ու մթնոլորտ ձևավորողը. իշխանությունների սիրելի Բեգլարյանն է տարիներ ի վեր մեր երկրում զբաղվում բենզինի մեծածավալ ներկրումներով:

Ցանկացած պարագայում, երբ հայտարարվում է բարեփոխումների մասին ու փորձ արվում ինչ-ինչ բաներ շտկել երկրում, որպես հիմնական նպատակ դիտարկվում է շարքային քաղաքացու` գնորդի շահն այդ ամենում: Այլ կերպ ասած' Աբրահամյանի հայտարարած մենաշնորհների դեմ պայքարը, ըստ առողջ տրամաբանության, պետք է ոչ թե հանգեցներ գների բարձրացմանը, այլ բերեր դրանց նվազմանը, ինչը, ցավոք, մենք չենք տեսնում. Հայաստանում 10 դրամով թանկացել է բենզինը: Եթե հիմա բենզինի ռեգուլյար տեսակը վաճառվում է 380 դրամով, ապա բառացիորեն մի քանի օր առաջ այն 370 էր: Ստեղծված իրավիճակը մարազմատիկ է նաև այնքանով, որ պարզվում է' նույն Ռուսաստանում, որտեղից էլ հենց բերվում է մեր բենզինը, այն դեռ մի բան էլ 1,5%-ով էժանացել է:

Հիմա հարց' ո՞րն է այս անհեթեթ իրավիճակի պատճառը: Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ Բարսեղ Բեգլարանը, լցված Հովիկ Աբրահամյանի հանդեպ վրեժխնդրությամբ, որոշել է ժողովրդի «ջանից հանել» սեփական «գջիկը»'երկրում «բուռն» կերպով ընթացող բարեփոխումների հետ կապված ու քանի դեռ ժամանակ ունի, մի վերջին անգամ գերշահույթներ ստանալ բենզինի գների բարձրացումից…

Բայց ամենայն հավանականությամբ' այս ամենի բուն պատճառը մեկն է' տեսնելով Սամվել Ալեքսանյանի հաջողություններն ու այն, որ ուզում են վերջինիս մենաշնորհային դիրքը ամրագրել օրենքով, Բեգլարյանը, տարված առողջ մրցակցության հովերով, որոշել է այս կերպ իր համար ևս բարենպաստ հող նախապատրաստել'օրինականացնելու փաստացի ունեցած այն դերն ու ազդեցությունը, որի ձեռքը հասարակության մի ստվար հատված պարզապես կրակն է ընկել:

Կարծոմ ենք' նույն Արծվիկ Մինասյանը չի առարկի այս գաղափարին ու մի գեղեցիկ արևոտ օր կգումարի ասուլիս ու կհայտարարի, թե պետությունը,ելնելով բացառապես հասարակության շահերից, որոշում է ընդունում օրենքով ճանաչել բենզինի շուկայում Բեգլարյանի ունեցած մենաշնորհային դիրքն ու հաստատում, որ այսուհետ միայն նրան է թույլատրված լինելու այս գործով զբաղվել, իսկ կառավարությունն էլ հավելյալ պարտականություններ կդնի Բեգլարյանի ուսերին, որ վերջինս մի փոքր խղճով աշխատի,վերջիվերջո մի ժողովուրդ ենք, հո թուրք չենք…Համաձայնե՛ք'միանգամայն սպասելի սցենար, որի իրականացումը նույնքան հավանական է, որքան նույն Ալեքսանյանի հետ պատահածը. վերջիվերջո ինչո՞ւ պետք է միայն մեկ օլիգարխի տրվեն այդքան մեծ արտոնություններ, Բարսեղ Բեգլարյանն ինչո՞վ է պակաս նրանից…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված