«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը կպատժի Ռուբեն Հայրապետյանի՞ն
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական աշխատանքներն ու բուն ընտրական գործընթացը Նոր Նորք համայնքում կոորդինացրել է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն: «ՉԻ» տեղեկություններով, Գյումրիում ևս ՀՀԿ-ի ոչ ֆորմալ շտաբի պետը եղել է Ռուբեն Հայրապետյանը: Հատկանշականն այն է, որ այս տարածքներում ՀՀԿ-ն պարտվել է, հաղթող կուսակցությունը եղել է ԲՀԿ-ն: Խնդիրն այն է, որ այս օրերին ՀՀԿ վերնախավում շրջանառվող թեժ թեմաներից մեկն էլ հենց վերաբերվում է Ռուբեն Հայրապետյանին և նրա «տապալված» գործունեությանը: ՀՀԿ վերնախավը սրտատրոփ սպասում է, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ «պատիժ» է սահմանելու Նեմեց Ռուբոյի համար: Չնայած այս սպասումներին, այդ նույն վերնախավում խոսակցություններ են շրջանառվում, թե Ռուբեն Հայրապետյանի համար ինչ-որ թիմ է աշխատում, որը ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի վրա:
«ՉԻ». սպասենք զարգացումներին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ