Դատարանն արդարացրել է ԱՄՆ ավիացիոն ծառայության նախկին ղեկավարին. նա անսթափ վիճակում մեքենա էր վարել
ԱՄՆ
ԱՄՆ ավիացիոն ծառայության նախկին ղեկավար Ռենդի Բաբեթը արդարացվել է դատարանի կողմից. նա մեղադրվում էր ավտոմեքենան անսթափ վիճակում վարելու համար, հաղորդում է The Washington Post–ը։
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի (Federal Aviation Administration) 65-ամյա նախկին ղեկավարը ձերբակալվել էր 2011–ի դեկտեմբերին Ֆեյրֆաքս քաղաքում (Վիրջինիա նահանգ)։ Դեպքից մեկ օր անց Բաբեթն ազատվել էր աշխատանքից։
Մեղադրյալի փաստաբանը չէր հերքել, որ իր պաշտպանյալը ձերբակալության օրը Ֆեյրֆաքսի ռեստորաններից մեկում ընթրիքի ժամանակ խմել է երկու կամ երեք բաժակ գինի, ինչից հետո Բաբեթը սեփական մեքենայով GPS համակարգի օգնությամբ Ռեստոն քաղաք վերադառնալիս հասկացել է, որ հակառակ ուղղությամբ է գնացել և հայտնվել անթույլատրելի ուղղության վրա։ Այդ պահին էլ նրան ձերբակալել էին ոստիկանները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)