Մենք շարունակելու ենք Մաշտոցի պուրակի պայքարը. ակտիվիստ
Հասարակություն
«Մենք շարունակելու ենք Մաշտոցի պուրակի պայքարը»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մաշտոցի պուրակի ակտիվիստներ Գոռ Հակոբյանը և հավելեց, որ իրենք պայքարելու են, որպեսզի պատասխանատվության ենթարկեն քաղաքային իշխանություններին Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման ապօրինի որոշումների կայացման համար։
Գոռ Հակոբյանը նշեց նաև, որ պայքարելու են ոստիկաններին իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանող խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու և անօրիանական ձերբակալությունների գործով պատասխանատվության ենթարկելու համար։
«Մենք պայքարելու ենք, որ ապահովվի պուրակի բարեկարգման աշխատանքներում հանրության մասնակցությունը, պայքարելու ենք պուրակը որպես մշակութային տարածք պահպանելու և զարգացնելու համար»,– ասաց Գոռ Հակոբյանը և հավելեց, որ շարժումը շարունակելու է իր գործունեությունը մեր պետության առաջնահերթ խնդիրների լուծման համար։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի