Մեքենան շրջվել է ձորը. տուժածի վիճակը ծանր է
Հասարակություն
Մայիսի 10-ին, ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 30 ՏՏ 602 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդ՝ Վանաձորի բնակիչ, 1986 թ. ծնված Սերյոժա Գալստյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է: Այդ մասին ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը