Միասնական շտաբի հայտարարությունը
Հասարակություն
Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը, որի աշխատանքներին մասնակցեցին ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ-ն, քվերակության նախորդած օրերին, ինչպես նաև ամբողջ քվերակության օրը, հետևեց ընտրությունների ընթացքին և կազմակերպեց վերոհիշյալ ուժերի համագործակցությունը ընտրակեղծիքների կանխման և բացահայտման նպատակով, այսօր հանդես եկավ համապատասխան հայտարարություններով:
Համադրելով երեք քաղաքական ուժերի վստահված անձանց և հանձնաժողովի անդամների, ինչպես նաև անկախ դիտորդների և լրագրողների դիտարկումները՝ Միասնական շտաբը արձանագրում է, որ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններն անցան համատարած օրինախախատումներով: Դրա հետ մեկտեղ ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվերակության բացառմանն ուղղված ամենակարևոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ կասկածելի են նաև ընտրացուցակներն ու ընտրություններին մասնկցած ընտրողների պաշտոնապես հրապարակած թվերը:
Հիմնվելով երեք քաղաքական ուժերի, ընտրություններում տարբեր կարագավիճակով ներգրավված անդամների և ներկայացուցիչների դիտարկումների, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումների վրա՝ Միասնական շտաբն արձանագրում է, որ մայիսի վեցին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը:
Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստղեծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման և իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատաման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը