ԱՄՆ-ի խոշորագույն JP Morgan բանկը 800 միլիոն դոլար կորուստ է արձանագրել
ԱՄՆ
ԱՄՆ-ի խոշորագույն ներդրումային JP Morgan բանկի արժեթղթերը կտրուկ նվազել են միլիոնավոր դոլարի կորուստներ կրելու մասին բանկի ղեկավարության հայտարարությունից հետո, հաղորդում է The Wall Street Journal–ը։
Ակնկալվում է, որ բանկը զգալի շահույթ կստանա այս եռամսյակում։ Միևնույն ժամանակ JP Morgan հայտարարել է 800 միլիոն դոլարի կորստի մասին, որի պատճառը եղել է ներդրումների բարձր ռիսկայնությունը։
JP Morgan-ի գործադիր տնօրեն Ջամի Դիմոնը հայտարարել է, որ կորուստը գոյացել է վերջին շաբաթներում երկու միլիարդ դոլար ակտիվների սպեկուլյացիայի պատճառով։ Ըստ Դիմոնի, կորուստը եղել է բանկի մեղքով, և դրանում արտաքին հանգամանքները բացառվում են։ JP Morgan–ի ղեկավարը ներողություն է խնդրել բաժնետերերից։
Փորձագետները նշում են, որ կորուստները զգալի են, սակայն դժվար կլինի լուրջ հարված հասցնել բանկի ֆինանսական հզորությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)