Արամ Սարգսյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից
Հասարակություն
ՀԱԿ անդամ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը վայր կդնի իր պատգամավորական մանդատը։ Այդ նա հայտարարեց կուսակցության գրասենյակում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում։ Նա հնարավոր համարեց նաև մոտ ժամանակներում ՀԱԿ–ից դուրս գալը։
«Ես հաջողություն եմ մաղթում ՀԱԿ–ին իր խորհրդարանական գործունեության մեջ», – նշեց նա։
Նրա տեղը Ազգային ժողովում կզբաղեցնի ՀԱԿ համամասնական ցուցակի 9–րդ համար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
Նշենք, որ Սարգսյանի՝ պատգամավորական մանդատը հանձնելու և ՀԱԿ–ից դուրս գալու մասին լուրեր շրջանառվում էին դեռ խորհրդարանական ընտրություններից շատ առաջ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը