ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Հոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույց Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Սամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը» Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել են Սամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանը Պուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգը ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է iPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին 

Անհրաժեշտ նախապայմանն է 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը

Հասարակություն

2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար և չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու՝ իշխանությունների քաղաքական կամքի մասին:

Հայաստանյան հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ աստիճանաբար նվազել է սկսած 1995թ.-ից: Բոլոր ընտրություններն ուղեկցվել են համատարած ճնշումներով,սպառնալիքներով, ընտրակաշառքներով, իսկ 2008թ.՝ նաև մարդկային զոհերով: Պատշաճ ընտրությունների կազմակերպման ու հանրության վստահության վերականգնման անհրաժեշտությունը դարձել է Հայաստանի՝ այլ պետությունների և տարբեր միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների առանցքային խնդիրը՝ մասնավորապես, արտացոլվելով ԵԽԽՎ որոշումներում և Եվրոպական Միության հետ ասոցիացմանն առնչվող բանակցություններում: Չնայած այս հանգամանքին և ՀՀ իշխանությունների կողմից բազմիցս հնչեցված հրապարակային խոստումներին՝ անցկացնելու «օրինակելի» ընտրություններ, 2012թ. մայիսին ևս Հայաստանի հասարակությունն ականատես չեղավ ժողովրդավարական պետությանը հարիր ընտրությունների և առաջին հերթին չարդարացան մեր հասարակության ակնկալիքները:

Չնայած նախորդ համապետական ընտրությունների համեմատ արձանագված առանձին դրական զարգացումներին, ինչպիսիք են նախընտրական քարոզարշավի ընթացքում զանգվածային լրատվամիջոցների կողմից քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովումը, քարոզչական տպագիր նյութերի տարածման կանոնակարգումը, քվեարկության օրը ընտրությունների մասնակիցների տեղակայման հստակեցումը ընտրատեղամասերում և այլն, այդուհանդերձ, լուրջ քայլեր չեն իրականացվել ընտրողների կամքի ազատ արտահայտմամբ արդար ընտրություններ ապահովելու ուղղությամբ:

Ընտրական գործընթացի և քվեարկության արդյունքների վրա աննախադեպ մեծ ազդեցություն են ունեցել ընտրազանգվածի կաշառումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, պետական համակարգի և մասնավոր գործատուների կողմից իրենց աշխատողների նկատմամբ քաղաքական թելադրանքն ու ճնշումը և բազմաթիվ այլ անօրինական «տեխնոլոգիաների» կիրառումը: Իրավապահ մարմինները, որպես կանոն, անգործություն են դրսևորել անօրինականությունները կանխելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Վերոնշված դեպքերի բազմաթիվ փաստեր արձանագրվել են քաղաքացիական հասարակության կառույցների և առանձին ընտրողների կողմից:

Քվեակեղծիքների հնարավորությունը բացառելու համար ներդրված անձնագրերի կնքման մեխանիզմի ձախողումը առավել խորացրեց հասարակության մեջ առկա անվստահությունը՝ նյութականացնելով կասկածները ընտրողների ուռճացված ցուցակների վերաբերյալ:

Ընտրական գործընթացների օրինականության վրա Էապես ազդել են երկրում տարածված աղքատությունը, գործազրկությունը, անձի անպաշտպանվածությունն ու անպատժելիության մթնոլորտը, որը քաղաքացիների զգալի մասին զրկել է ազատ, իրազեկ և գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունից: Բարոյահոգեբանական այսպիսի միջավայրի ձևավորմանը մեծապես նպաստել է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները մինչ օրս անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել ինչպես 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերի կազմակերպիչներին և իրականացնողներին, այնպես էլ 2008թ և դրան հաջորդած ընտրությունների կեղծարարներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Իսկ 2012թ. մայիսյան ընտրությունների նախօրեին ՀՀ ազգային ժողովն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» վիճահարույց օրենքը, որը թույլատրում է զինված ուժերի միջամտությունը ներքաղաքական գործընթացներում և, ուստի, շատերի կողմից ընկալվել է որպես սպառնալիք:

Մենք, մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խորապես մտահոգ ենք Հայաստանում տարեցտարի կատարելագործվող ընտրակեղծարարության մեխանիզմներով և դրանց կիրառողների անպատժելիությամբ: Գտնում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հերթական ձախողման արդյունքում պետք է համապատասխան հետևություններ արվեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից:

Արձանագրում ենք, որ ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի՝ Հայաստանում ձևավորվելու առաջին և անհրաժեշտ նախապայմանն է 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը: Սա այն հիմնական քայլն է, որը կարող Է ապացուցել ՀՀ իշխանությունների կամքը վերականգնելու ընտրությունների իրական պատկերը և փարատելու քվեարկության արդյունքների նկատմամբ հասարակության թերահավատությունը:

 

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Մենք պլյուս ՀԿ

Կրթության ասպարեզ ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել
Ամենադիտված