AlJazeera. Եգիպտոսը դատապարտում է Սիրիայում ընթացող ռազմական գործողությունները
Աշխարհ
Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սիրիայի անդամակցության կասեցումն Արաբական երկրների լիգայի կազմակերպությունից կլինի Լիգայի առաջին քայլը Սիրիայի դեմ ճնշում գործադրելու համար:
Եգիպտոսի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Սիրիայի տարածքում ցանկացած ռազմական միջամտություն և գործողություն անընդունելի է ցանկացած հանգամանքներում: Պաշտոնական Կահիրեն գտնում է, որ սիրիական պետության ամբողջականությունը Եգիպտոսի արտաքին քաղաքականության գերակայություններից է: Միեւնույն ժամանակ, Եգիպտոս Սիրիայի իշխանություններին կոչ է անում ընդունել Արաբական երկրների լիգայի կողմից վերջերս առաջարկած խաղաղ կարգավորման ծրագրային փաթեթը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ