Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով ԲՀԿ-ն կմիանա կոալիցիային
Հասարակություն
ԲՀԿ-ն որոշում կկայացնի միանալ կոալիցիային, որ կարողանա օգտվել իշխանության լծակներից, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն դժվար թե ընդդիմություն դառնա:
«Դժվար կլինի նրանց համար դիրքավորվել որպես ընդդիմություն, որովհետև ի սկզբանե ձևավորված իշխանական կուսակցություն է, սակայն նույնիսկ կոալիցիան չի լուծի ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտը: Դա երկու տարբեր նախագահների կոնֆլիկտ է»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով «Ժառանգությանը»՝ Կիրակոսյանն ասաց, որ ցավալի կլինի, եթե «Ժառանգությունը» իշխանությունների հետ ցանկացած համաձայնության գա, իսկ ՀՅԴ-ն, Կիրակոսյանի գնահատմամբ, անվանական ընդդիմություն է, քանի որ այն նախկինում իշխանությունների հետ համագործակցության մեջ է եղել, բացի այդ՝ տարանջատում կա սփյուռքի և Հայաստանի «Դաշնակցության» միջև:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը