Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել Բեռլուսկոնիին իր կատարած աշխատանքի համար
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սիլվիո Բեռլուսկոնիի հետ: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Իտալիայի արդեն նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին կատարած աշխատանքի և երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար:
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից շաբաթ երեկոյան: Հիշեցնենք, որ նախկին վարչապետը շարունակում է մնալ որպես մեղադրյալ մի քանի խոշոր ֆինանսական խարդախությունների, կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման և սեքսուալ սկանդալների մեջ հայտնվելու համար: Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)