Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Իշխանությունը գտնվում է նացիստ ռոմանտիկների ձեռքում. Արման Գրիգորյան

Հարցազրույցներ

Լուրեր.com-ի զրուցակիցն է արվեստագետ Արման Գրիգորյանը։ 

Արման, մայիսի 6-ին ի՞նչ տեղի ունեցավ:

Ընտրություններ, որ կազմակերպել էին նացիստ ռոմանտիկները։ Ես օպտիմիստ եմ և համարում եմ, որ ընդդիմությունն' ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, հաջողություն ունեցավ, քանի որ այդ նացիստների ստեղծած պայմանները, որոնցում անցան ընտրությունները, կարող էին էլ ավելի վատ արդյունքի բերել։

Արդյոք մենք քաղաքացիների ազատ կամարտահայտման ականատեսը եղանք:

Դուք խոսում եք փող վերցնելու համ փող բաժանելու մասի՞ն: Գիտեք, ես ասացի, որ ես օպտիմիստ եմ, դրա համար ցանկանում եմ լավ բան տեսնել տեղի ունեցածօ մեջ: Իսկ լավ բանն այն է, որ մարդիկ ոչ թե ոգևորված նացիզմի գաղափարներով են գնում ընտրության, այլ ցուցադրում են իրենց դժգոությունը և չեն գնա ընտրության, եթե այդ նացիստները իրենց փող չտան: Սա շատ կարևոր է: Ուրեմն, թող և՛ մեր եկեղեցին, և՛ մեր իշխանությունները վերջապես հասկանան, որ իրենց այդ սուտ գաղափարախոսությանը Հայաստանում ոչ ոք չի հավատում և կամավոր ոչ ոք իրենց օգտին չի քվերակելու: Ուրիշ հարց է, թե ինչո՞ւ է մեր բնակչության մի մասը, այնուամենայնիվ, համարում, որ քվեարկության դիմաց ինքը պետք է վարձատրվի։ Այսինքն՝ մարդն աշխատավորի մի բնավորություն է դրսևորում, սովետական մի աշխատավորի, որը ինքնավար չէ, կարծես վարձու աշխատող լինի: Սա մի հետաքրքիր ֆենոմեն է, որի շուրջ արժե, որ մեր մշակութաբանները մտածեն, քաղաքական գործիչները կամ քաղաքագետները խոսեն, փորձեն պարզել, թե ինչ ֆենոմեն է իրենից ներկայացնում վարձու աշխատավորի այս հոգեբանությունը, որն առկա է: Այսինքն' մարդիկ հրաժարվում են լինել սեփականատեր, ավելին' նախընտրում են լինել վարձու աշխատող: Արդյոք սա միայն իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է, թե՞ իներցիա է, որը գալիս է Սովետական միությունից:

Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում, նախորդ ընտրությունների հետ համեմատած, ընտրակաշառքները դառնում են շատ ավելի համատարած: Այսինքն' ժամանակի ընթացքում ավելի շատ մարդիկ են հրաժարվում լինել սեփականատեր և ցանկություն են հայտնում լինել վարձու աշխատող: Դուք ասում եք, որ մարդիկ այդ նացիստական գաղափարներին չհավատալով են ընտրում, ընտրում են, որովհետև վճարվում են: Գուցե։ Բայց այդ մարդկանց համար, փաստորեն, անհասկանալի են նաև ընդդիմության գաղափարները, որոնք սեփականատեր լինելու կոչ են պարունակում նաև: Նախ և առաջ'սեփական ձայնի սեփականատերը լինելու: Արդյոք ընտրությունից ընտրություն կաշառվողների, այն է' սեփականատեր դառնալ չցանկացողների թվի ավելացումը չի վկայում այն մասին, որ ընդդիմությունն էլ իր հերթին իր գաղափարներն այս տարիների ընթացքում ավելի ընկալելի չկարողացավ դարձնել մարդկանց համար։

Ես պատմական կտրվածքով կմոտենամ հարցին: Ընդդիմությունն այն անկախական ուժերն են, որոնք Հայաստանը բերել են անկախության և իրենց բնույթով լիբերալ են, բայց սկսած 1998-ից' մենք ռևանշիստական մի իրավիճակի մեջ ենք: Այսինքն' Սովետական Միությունից անկախ Հայաստան անցումային շրջանն ունեցել է երկու էտապ' լիբերալ և ռևանշիստական: Ասել, թե այս ռևանշիստներին ընդդիմացողները, որոնք զրկված են զանգվածային լրատվական միջոցներից, իրենց խոսքը տեղ հասցնելու հնարավորությունից, ենթարկվում են ճնշումների, հալածանքների, ծաղրի, կարող էր ավելին անել, քան արել է, կնշանակի ինձնից է՛լ ավելի օպտիմիստ լինել: Ես կարծում եմ, որ անկախականների արձանագրած արդյունքը հաջողություն էր, և հիմա, լինելով խորհրդարանում, մենք մեր գաղափարները տարածելու ավելի լայն հնարավորություններ կունենանք:

Նացիմզը միշտ ռևանշիստական է: Եթե անգամ թշնամի չունենա, այն իր համար թշնամի է հորինում և միլիտարիզացնում է հասարակությունը: Իսկ միլիտարիստական հասարակության, հրամանների ու ենթակաների հասարակության մեջ այլ բան սպասել... Ես, ճիշտն ասած, ընդդիմության համար ընտրությունների ավելի վատ ելք էի սպասում։

Ասացիք, որ նացիզմը, եթե անգամ իրականում թշնամի չունի, իր համար թշնամի է հնարում։ Քոչարյանի իշխանավարման տարիներին մենք կարծես թե իրոք ականատեսն էինք նման հնարովի թշնամիների' ջհուդամասոններ, մութ ուժեր, դարավոր թշնամի' ի դեմս թուրքերի... Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե հակված չէ նմանօրինակ բաների։ Անգամ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն նախաձեռնեց, թեև անհաջող, ընդդիմության հետ երկխոսությունը չմերժեց, թեև կրկին անհաջող։ Հարց է առաջանում' ո՞վ է այսօրվա ֆաշիստների այսպես կոչված թշնամին:

Ես չէի տարանջատի Սարգսյանին ու Քոչարյանին: Ես խոսում եմ վերջին տասնհինգ տարում իշխող կուսակցության գաղափարախոսության, պետական ինստիտուտների աշխատանքային սկզբունքների ու տրամադրվածության մասին: Դուք օգտագործեցիք «ֆաշիզմ» բառը, չէ՞:Երբ ես ասում եմ նացիզմ, թվում է, թե գերմանական տարբերակը նկատի ունեմ: Միգուցե Հայաստանում առկա այդ երևույթը ոչ թե գերմանական, այլ նացիզմի մի այլ ինքնատիպ դրսևորում է' սովետական դիսկուրսի մեջ առաջացած, որովհետև այս տեսակ երևույթ հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլ նախկին սովետական գրեթե բոլոր երկրներին։ Այն հատկապես արտահայտված է Ռուսաստանում: Հիմա, ի՞նչ է իրենից ներկայացնում ընդհանրապես նացիմզը: Դա, ըստ էության, 19-րդ դարի ռոմանտզիմն է: Այո, ինչ-որ իմաստով գերմանական ռոմանտիզմը' թարգմանված սովետական ազգերի լեզվով։ Բայց մի բան էլ նկատենք. հայկական նացիզմը 60-ականներին փոփոխություն է կրել: Տարբերություն կա, ասենք, դաշնակցականների պատկերացումների և Հայաստանո՛ւմ առաջացած նացիստական գաղափարների միջև, և այս բանի հետևանքն է, որ Դաշնակցություն կուսակցությունը չի կարողանում շատ ձայն հավաքել:

Այսինքն' Դաշնակցական նացիզմը չի՞ ընկալվում մեր հասարակության կողմից։

Ոչ թե չի ընկալվում, այլ այն ուրիշ գենեզիս ունի, հայաստանյան նացիզմը' ուրիշ: Վերջինս կրում է ստալինիզմի ազդեցությունը, իսկ դաշնակցականների նացիզմի վեկտորը ոչ այնքան ստալինիզմի կողմն է ուղղված, որքան' հիտլերականի:

Այնուամենայնիվ, ուզում եմ ուշադրություն դարձնենք ռոմանտիզմի վրա: Ռոմանտիզմը մի ուղղություն է' գաղափարախոսական, փիլիսոփայական, որը 19-րդ դարի երևույթ է։ Այն հակագիտականությունը կամ ֆեոդալիզմը իդեալականացնելու, միստիկ շղարշով պատվելու մի միտում է, որը հատկապես տարածված է մտավորականության շրջանում: Մտավորականության մի տեսակ կա, որ կարելի է ասել'էմոցիաներն է առավել գնահատում: Իբր զգացմունքային կապի մեջ են աշխատավորի հետ, բայց իրականում անտարբերությունը շատ ավելի է նկատվում: Այսինքն' որևէ ռեալ քայլեր չեն անում, որ աշխատավորներին օգնեն: Օրինակ' ոչինչ չեն անում, որ սահմանային գոտու գյուղական բնակչությունը կարողանա լավ ապրել, որ քաղաքի և գյուղի տարբերությունը վերանա, որ Ղարաբաղում մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել: Բայց հետաքրքիր է, որ այդ հարցերի մասին նրանք առավոտից գիշեր խոսում են, իբր տառապում են, ինչ-որ էմոցիոնալ բաներ են արտաբերում ու սահմանափակվում են այդքանով: Այսինքն' ռոմանտիզմը հիմնականում հիստերիկ մի բան է, հիստերիկ մարդկանց բնավորություն, դրսևորվում է մտավորականության որոշակի շրջանակներում: Դե, մենք էլ այդ մտավորականությունից ունենք, դեռ 60-ականներից, և գիտեք, որ ունենք: Հիմա, սա՛ պիտի հաղթահարվի: 2008-ին ծավալված շարժումը հակառոմանտիզմն էր, որ հակադրվում էր այս ամենին։ Հենց այդ պատճառով էլ սկզբից ռոմանտիկ նացիստները ցանկանում էին ուղղակի «դուբինկաներով» մեզ ծեծել, ջարդել, գցել բանտերը: Այդաստիճան հակադրվում էին, թշնամաբար ընդունում հակառոմանտիզմը:Ոչինչ չենք փչացրել, չէ՞, խազ անգամ չենք արել ոչ մի բանի վրա, բայց իրենց աչքում ամեն ինչ ավերվում էր, որովհետև չէին սպասում, որ Հայաստանի բնակիչները կարող են այդքան հակառոմանտիկ լինել, որ կարող են պրագմատիկ կամ ազատական լինել:

Դե, խնդրեմ, ապագայում կտեսնեք' ինչ կլինի։ Սա իրենց վերջին խայտառակ ընտրություններն էին, որի արդյունքներով այդ ռոմանտիկ նացիստ իշխանությունները պիտի հասկանան, որ իրենք ուղղակի անդունդի եզրին են: Փաստ է, որ առանց 10.000 դրամ վճարելու, կաշառելու, այդ մարդիկ ձայն չունեն, հետևորդ չունեն։

Բայց իրենց կարծես հետևորդ չունենալը չի անհանգստացնում...

Չի կարող չանհանգստացնել, որովհետև իրենք ունեն ֆանատիկ գաղափարաբաններ: Ձեզ թվո՛ւմ է, թե իրենք սովորական կարիերիստ մարդիկ են, սեփականության մասին մտածող ինչ-որ բիզնեսմեններ։ Հայաստանում մեր բիզնեսմենների մասին խոսելիս մարդիկ կարծես արևմտյան գործարարների մասին խոսեն: Բայց իրականում Հայաստանի բիզնեսմեն կոչվածներն ի՞նչ արևմտյան բիզնեսմեններ: Սրանք այդ ռոմանտիկներն են, որոնք բռնի ուժով, հայրենասիրական ճառերով... Այդ ուժն է: Հիմա, իրենք տեսնում են, որ իրենք կողմնակից չունեն, ոչ մեկը չի ուզում կիսել իրենց գաղափարները, ոչ ոք կողմ չէ բռնի ուժին:

Թեև վերջին տարիներին նմանատիպ ինչ–որ խմբեր գործում էին, օրինակ' «Մեկ ազգ»-ը, որը թռուցիկներ էր փակցնում, սակայն այդ խմբերը առանձնապես ակտիվ չէին և սահմանափակվում էին նման ակցիաներ իրականացնելով ։Վերջին երկու-երեք տարիների ընթացքում նմանատիպ նոր խմբեր հայտնվեցին, օրինակ'«Հայոց արծիվներ»-ը և այլն, որոնք սկսեցին բավականին ագրեսիվ վարքով ու հայտարարություններով գրավել հասարակության ուշադրությունը, բացահայտ սկսեցին քարոզել ֆաշիստական գաղափարները: Հետընտրական շրջանում մենք ականատեսը եղանք նման գաղափարներ կրողների գործնական առաջին քայլին' հարձակում DIY pub–ի վրա, որի հաճախորդները հիմնականում այլազգիներ, տուրիստներ են: Ինչո՞վ է պայմանավորված այս խմբերի ակտիվացումը և վտանգավոր չէ՞ արդյոք այն, որ նրանք սկսել են գործնական քայլերի դիմել:

Երբ Հիտլերը պարտվում էր, ասաց, որ ժողովուրդը արժանի չէ այդ գաղափարներին, թող գնա գրողի ծոցը: Հնարավոր է՝ իրենց մոտ էլ այսպիսի մի դրսևորում լինի:

Ուղղակի ագրեսիա՞ է:

Ուրիշ ի՞նչ: Ես կարծում եմ, որ հիմքում հիստերիկ մարդու բնավորությունն է, նրանցից ամեն ինչ կարելի է սպասել: Հույս ունենանք, որ իրենց շարքերում էլ կգտնվեն մարդիկ, որոնք ավելի գիտական կամ ավելի ռացիոնալ կլինեն ու կփորձեն մի քիչ փոխել իրենց աշխարհայացքը։ Մինչ այժմ իրենք ամբողջ երիտասարդությանը փորձել են էլեկտրականացնել թշնամու կերպարի, ատելության, անհանդուրժողականության գաղափարներ ներարկելով: Ռոք երաժշտությունը' ձեզ օրինակ, հայկական գրեթե բոլոր ռոք խմբերն ատելության քարոզի ինչ-որ խմբեր են: Եթե մեր պատկերացրած դասական ռոք երաժշտությունը հանդուրժողականություն, բոլոր ազգերի համերաշխություն է քարոզել, բռնի ուժի դեմ ընդվզում, ապա մեզ մոտ ինչ-որ վիշապների ու ատելության մի երևույթ են դրանք: Նույնը' հայաստանյան ռեփերները։ Երիտասարդը հարաբերականորեն ասոցիալ է, ու նրանք խաղում են դրա վրա: Եթե շարունակեն աշխատել այդ ուղղությամբ, շատ վատ կլինի: Սա զգոնության կոչ պիտի ընկալել, որ հասարակությունը հասկանա, որ այդ հիվանդ կետերն իրենք իրենց հեշտությամբ չեն բուժվում, դրանք վիրուսի նման են, ու պիտի կարողանալ անընդհատ ուշադրության կենտրոնում պահել, քննադատել այդ ատելության սերմանումը: Հասկանո՞ւմ եք, այդ պատճառով մարդիկ չեն ուզում ապրել Հայաստանում, գնում են Հայաստանից: Եթե մի երկու հատ էլ այդօրինակ պայթյուններ կազմակերպվեն, դրանք շատ վատ ազդակ կլինեն:

Լավ, իսկ կարելի՞ է ասել, թե դուք համարում եք, որ ՀԱԿ-ի յոթ պատգամավորները ԱԺ-ում կկարողանան էլ ավելի հանրայնացնել հակաֆաշիստական գաղափարախոսությունը' այդպիսով կասեցնելով ռոմանտիզմի արշավը։

Կարծում եմ, որ քաղաքական հարցերից բացի այլ, օրինակ' մշակությաին հարցեր կան, որոնց պարագայում քաղաքական տարբեր ուժեր կարող են համագործակցել Կոնգրեսի հետ: Նույն «Ժառանգություն»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը, նրանք էլ են քաղաքացիական հասարակության և ազատականության կողմնակից: Միգուցե, ասենք, այլ կուսակցությունների ներսում ևս կգտնվեն մարդիկ, որոնք գիտակից կլինեն, և ես հույս ունեմ, որ դաշնակցական, ԲՀԿ-ի որոշ պատգամավորներ կփորձեն հակադրվել այս միլիտարիստական կամ նացիստական ագրեսիային:

Եթե ձեր պատկերացմամբ իշխող Հանրապետականը սովետական ֆաշիզմի դրսևորում է, ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ-ի, աանկախականներն են, ապա ովքե՞ր են ԲՀԿ-ի ներկայացուցիչները գաղափարական հարթության վրա, թե՞ իրենք ընդհանրապես որևէ գաղափարական հարությունից դուրս են:

Ես իսկապես համարում եմ, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր ասում. ԲՀԿ–ն հայաստանածին և բնական կուսակցություն է: Դա այն մարդկանց պատկերացումներով ստեղծված կուսակցություն է, որոնք հավատում են բիզնեսին և կարծում են, որ մարդն իր ուժերով կարող է ունենալ սեփականություն: Միջին բիզնեսը, պիտի նկատի ունենաք, մի քիչ վախկոտ խավ է: Նրանք հաճախ փոխում են իրենց կողմնորոշումները, անցնում են սրա կողմը, նրա կողմը, մեծ դիմադրություն չեն կարողանում ցուցաբերել ծայրահեղական գաղափարներին: Եվ ֆաշիստական Գերմանիան, Իտալիան ցույց տվեցին, որ միջին բուրժուազիան այդ դիմադրողունակությունը չունի, բոլորն անցան ֆաշիստների կողմը: Հիմա, մեզ մոտ կարծես թե այնպիսի պահ է, երբ մեր բուրժուազիան չի ցանկանում անցնել նացիզմի կողմը: Համենայնդեպս, նաև ձևեր է անում, թե, իբր, սիրելի՛ նացիստներ, մենք ձեզ հետ համաձայն ենք։ Դրանք վախի դրսևորումներ են, բայց բուժուազիան վերջին տարիների ընթացքում շփվել է այլ ազգերի հետ' Ճապոնիա, Չինաստան, Արևմուտք և այլն, ու տեսել է, որ մարդիկ այնտեղ կարողանում են ապրել, այսինքն' սեփականությունը վատ բան չէ և անպայման չէ, որ սեփականությունը կապված լինի նացիզմի հետ: Ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն, լինելով սեփականատիրության գաղափարախոսություն քարոզող մի կուսակցություն կամ առնվազն իր կեցվածքով նման գաղափարներ ցուցադրող ուժ, պիտի որ կուլ չգնա այս սովետական նոստալգիա ունեցող նացիզմին:

Այսինքն' սա դեռևս չձևավորված, բայց եվրոպական կամ արևմտյան բիզնեսմենի կերպարին ձգտող…

Չասենք' արևմտյան: Ուղղակի անցումային շրջան է: Ի՞նչ է կապտալիզմը: Դա անցումային շրջան է: Եվ բիզնեսմենն էլ այդ անցումային շրջանի մարդն է: Բիզնեսմենը նաև մի քիչ ֆեոդալ է: Երբ հարստանում է, իր տունն անգամ կառուցում է ֆեոդակալան ոճով: Բայց դա գալիս է նրանից, որ նա ինքնուրույն մշակույթ չունի, իր իմացած մշակույթն այդ ֆեոդալականն է, բայց ժամանակի ընթացքում ինքն իր մշակույթն է ստեղծում: Այսինքն' մենք հիմա անցումային շրջանում ենք: Մենք հնարավոր է' մեր աչքի առաջ տեսնենք, թե ինչպես է Հայաստանում ձևավորվում սեփականատերերի մշակույթ։ Այն, ինչը Արևմուտքում, Չինաստանում կարծես թե արդեն ձևավորված է:

Լավ, իսկ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում։ Կարելի՞ է ասել, որ այդ մարդիկ չեն հավատում ո՛չ ազատականների գաղափարներին, ո՛չ ֆաշիզմին, բայց այդ ռևանշիստներն այս պահին իրենց վճարում են, մարդիկ սեփականությունը' քվեն վաճառում են, իսկ հետո արտագաղթում են, որովհետև հաջորդ հինգ տարիներին իրենց վճարող չկա:

Ես գիտեմ, որ արտագաղթը մեր ժողովրդի համար շատ ցավալի հարց է, այդ իսկ պատճառով անընդհատ կենտրոնանում ենք միայն հայկական ֆենոմենի վրա: Պատկերացրեք, եթե Սովետական միությունում սահմանապահները զենքերով սահմանին չկանգնեին, մարդ կմնա՞ր այդ երկրում: Ո՛չ մի մարդ չէր մնա։ Մարդիկ, տեսնելով, որ չեն կարողանում դիմադրել տոտալիտարիզմին, փախչում են: Այս տեսանկյունից սա շատ նորմալ երևույթ է: Եթե տեսնում են, որ ֆաշիստական, նացիստական երկիր է, ինչպե՞ս չփախչեն, ինչպե՞ս դիմադրեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված