Ամերիկացի գնդապետն առաջարկում է անհրաժեշտության դեպքում ոչնչացնել Մեքքան ու Մեդինան
ԱՄՆ
Ամերիկյան ռազմական ակադեմիայի դասախոսներից մեկը լսարանում պնդել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը պետք է օգտագործի «Դրեզդենի, Տոկիոյի, Հիրոսիմայի ու Նագասակիի պատմական նախադեպերը»` մուսուլմանների սրբավայրեր Մեքքա և Մեդինա քաղաքները ոչնչացնեու համար։
Գնդապետ Մեթյու Դուլին ռազմական ակադեմիայում իր դասախոսությունը կարդացել է 2011-ի հուլիսին։ Նորֆոկլում գտնվող այդ ուսումնական հաստատությունում սովորում են ԱՄՆ բանակի ապագա սպաներ։
Դասախոսության նյութը հայտնվել է ամերիկյան լրատվամիջոցներից մեկի խմբագրակազմի ներկայացուցիչների մոտ, ինչից հետո մեծ աղմուկ է բարձրացել։ Ինքը` Դուլին իր խոսքերը հրաժարվել է մեկնաբանել։
Հատկանշական է, որ դասախոսության ընթացքում գնդապետը պնդել է, որ «չափավոր իսլամ» գոյություն չունի և որ «այդ բարբարոսական կրոնն այլևս չի կարելի հանդուրժել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հակաիսլամական նյութեր էին հրապարակվել ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի ուսումնական ձեռնարկներում, հաղորդում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)