Արամ Սարգսյանը համագործակցությունը համարում է հնարավոր (տեսանյութ)
Հասարակություն
«Ցավով, իսկապես, ցավով եմ խոստովանում, որ ՀՀ ԱԺ-ն այդպես էլ չդարձավ քաղաքական մարմին, որը զբաղվեր լուրջ օրենսդրական գործունեությամբ և որպես օրեսդիր մարմին, առանձին ազդեցիկ ճյուղ լիներ այս երկրի համար»: Այս միտքը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։
«Ես, իհարկե, բոլոր այն մարդկանց ովքեր ազնվորեն գնում են ԱԺ՝ հույս ունենալով, որ իրենցից բան է կախված, որ իրենք բան կարող են փոխել, հաջողություն եմ մաղթում և իմ ներկայությամբ չեմ ուզում կաշկանդել նրանց և իմ իրատեսական, պրագմատիկ մոտեցումներով կասկածի տակ դնել իրենց աշխատելու ցանկությունը», - հավելեց Սարգսյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ներկայացվելիք օրենքների մասին հասարակությանը նա կարող է իր տեսակետները հայտնել ոչ միայն ԱԺ-ում, այլև՝ լրատվական միջոցներով և հանրահավաքներով: «Ես համոզված եմ, որ ժողովրդի 90 և ավելի տոկոսը՝ ընդդիմություն լինելով, նրանից այս ԱԺ-ում ներկայացված է 15-20-ը, ոչ ավելին: Ես գերադասում եմ լինել այդ 90 տոկոսի հետ փողոցում։ Ես ամեն ինչ անելու եմ փողոցում լինելու առումով, դուք դա դեռ կտեսնեք», - հավատացրեց նա։
Անդրադառանով ՀԱԿ-ի շարքերը լքելու հնարավորությանը, որը նա հայտնել էր իր հայտարարության մեջ, կուսակցության նախագահը նշեց, որ առ այսօր իրենք մնացել են ՀԱԿ-ում մի պարզ պատճառով՝ «ընդդիմադիր դաշտի համախմբվածությունը կարևորելով»: «Եվ այդ համախմբվածությանը նաև առաջիկայում, նաև ԱԺ-ի ընտրություններին չխոչնդոտելու, ձայները չպակասեցնելու համար մենք մեր ներդրումն ենք ունեցել այդ գործում», - հավելեց նա: Իսկ այսօր, երբ այդ գործընթացը ավարտվել է, ըստ Սարգսյանի, իրենք ազատ ենք իրենց տեսակետն արտահայտելու գործում:
Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, դեռևս ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանը նշեց, որ ինքը չի բացառում քաղաքական դաշտում, քաղաքական ուժերի, անհատների հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը։ «Սա մեր երկիրն է և մեր երկրում բոլորը՝ բացառությամբ նրանցից, ովքեր այս ժողովրդի առաջ ազնիվ չեն եղել, ովքեր սեփական շահը գերադասել են հասարակական շահից, և ովքեր միանշանակ ընկալում չունեն և այսօրվա իրավիճակի համար պատասխանատու են, բացառությամբ այդ ուժերի, մնացած բոլորի հետ համագործակցությունը համարում եմ շատ հնարավոր», - եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը