ԱՄՆ–ը պատրաստ է աջակցել Վրաստանին ՆԱՏՕ–ին ինտեգրվելու ճանապարհին. ԱՄՆ Պետդեպ
Վրաստան
ԱՄՆ–ը պատրաստ է շարունակել աջակցությունը Վրաստանին՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու ճանապարհին, միևնույն ժամանակ պնդելով, որ դրա համար Վրաստանին դեռ շատ երկար խոչընդոտներ է պետք հաղթահարել, հաղորդում է News Georgia–ն։
«Վրաստանին ԱՄՆ–ի ռազմական օգնությունը նպատակ ունի իրականել և բարելավել ռազմական ռեֆորմները, ինչպես նաև ընդլայնել երկրի մասնակցությունը Աֆղանստանում ISAF–ի գործողություններին և նաև երաշխավորել ՆԱՏՕ–ի անդամակցության չափանիշները։ Հունվարին Միխայիլ Սաակաշվիլիի և Բարաք Օբամայի հանդիպման ընթացքում քննարկվել էր այդ ուղղությամբ համագործակցության խորացումը», – այս մասին մայիսի 10–ին կայացած Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)