Wall Street Journal. Օբաման ազատ առևտրի գոտու ստեղծման առաջարկ է արել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Խաղաղօվկիանօսյան ինը երկրներ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարի շուրջ: Ենթադրվում է, որ Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մեջ կընդգրկվեն ԱՄՆ, Ավստրալիա, Չիլի, Մալայզիա, Սինգապուր, Նոր Զելանդիա, Պերու, Վիետնամ և Բրունեյ պետությունները:
Այդ համաձայնագրի մասին Օբաման հայտարարել է Հավայան կղզիներում տեղի ունեցած Ասիա-Խաղաղօվկիանօսյան երկրների տնտեսական համագործակցության շրջանակներում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ: Այդ գաղափարի իրագործումով ակնկալվում է նոր լիցք հաղորդել տարածաշրջանում առևտրաշրջանառության բարձրացմանը, որն ընդհանուր առմամբ 500 միլիոն սպառողներով կավելացնի առևտրաշրջանառությունը: Վաշինգտոնն ակնկալում է, որ սրանով շատ երկրներ կվերադառնան տնտեսական նախաճգնաժամային վիճակին` հակառակ Եվրոպայում տիրող տնտեսական ճգնաժամի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)