Վիկտոր Դալլաքյանի դիմումը մերժվեց
Հասարակություն
Այսօր թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, ԱԺ գործող պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել նույն ընտրատարածքում առաջադրված Էդմոն Մարուքյանի գրանցումը և տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն առ այն, որ Մարուքյանը վերջին 5 տարում անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում:
Թիվ 30 ԸԸՀ նախագահ Տիգրան Պապանյանը նիստի ժամանակ ներկայացրեց լիազոր մարմնի՝ անձնագրերի եւ վիզաների վարչության տեղեկանքն այն մասին, որ թեկնածուն անընդմեջ չի բացակայել: ԸԸՀ անդամները, հաշվի առնելով վերոհիշյալ փաստաթուղթը, կողմ քվեարկեցին Վիկտոր Դալլաքյանի դիմումը մերժելու որոշմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը