Սոմալին զանզիբարցի փախստականներից պահանջել է լքել պետությանը պատկանող շինությունները
Աշխարհ
Սոմալիի իշխանությունները խնդրել են երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում բնակվող, Զանզիբարից գաղթած մոտ հարյուր փախստականների լքել իրենց զբաղեցրած բնակարանները: Այն բանից հետո, երբ Մոգադիշոյում իրավիճակը կայունանում է, իշխանությունները սկսել են ազատել պետական նշանակության շենքերը՝ այնտեղ բնակվող մարդկանցից, հայտնում է BBC Russian-ը:
Քաղաքական բռնությունների պատճառով ավելի քան տասը տարի առաջ իրենց հայրենիքը լքած զանզիբարցիները ապրում էին պետական ընկերություններից մեկին պատկանող շինություններում: Նրանց խոսքերով՝ իրենք այլ տեղ չունեն գնալու, քանի որ քաղաքում ազգականներ չունեն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ