Լիտվան ցույց է տվել, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ապարդյուն են. Էդուարդ Շարմազանով
Արտաքին Քաղաքական
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի հետ:
Հեռախոսազրույցում պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Լիտվայի Հանրապետության Սեյմասին՝ ի դեմս լիտվացի պատգամավորների, առ այն, որ մայիսի 10-ին «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ» Սեյմասի օրակարգ մտցված ծայրաստիճան ադրբեջանամետ բանաձեւի նախագիծը քվեարկության արդյունքում մերժվել է:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այս քայլով Լիտվան եւս մեկ անգամ վերահաստատել է իր կշռադատված դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ցույց տալով, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ապարդյուն են:
Իր հերթին, Ալգիս Կաշետան շնորհավորել է է. Շարմազանովին եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:
Պարոն Կաշետան նշել է, որ ԱԺ ընտրություններին հետեւած լիտվացի դիտորդները վկայել են, որ Հայաստանում անցկացվել են ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ:
Կողմերը կարեւորել են երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ հետագա փոխգործակցությունը եւ հույս հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերություններն այսուհետ կշարունակեն խորանալ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում