Սթիվ Ջոբսը տարվա մարդ անվանակարգի թեկնածու
ԱՄՆ
Ամերիկյան հեղինակավոր Time հանդեսի վարկածով Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը կարող է հետմահու դառնալ «Տարվա մարդ»:
Հիշեցնենք, որ Ս. Ջոբսը մահացել է այս տարվա հոկտեմբերի 6-ին` 56 տարեկան հասակում: Հաղթանակի դեպքում` նա կդառնա առաջինը, ով կարժանանա «Տարվա մարդ» կոչմանը հետմահու: Ս. Ջոբսի թեկնածությունն է առաջադրել ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Բրայան Ուիլյամսը:
Այլ թեկնածուների մեջ են ամերիկացի լրագրող և գրող Մայքլ Փոլանը, քաղաքական գործիչ Էլիզաբեթ Ուորենը և թունիսցի մրգավաճառ Մոհամեդ Բուազիզին, ում ինքնահրկիզման գործողությունը դարձավ Մերձավոր Արևելքում ծայր առած ժողովրդական հուզումների սկիզբ: Այս մասին հաղորդում է argumenti.ru կայքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)