Ֆաշիզմի դեմ հաղթանակին նվիրված արարողություններ Բուխարեստում
Աշխարհ
Մայիսի 11-ին Բուխարեստի Սովետական զինվորների գերեզմանոցում տեղի ունեցավ Ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն:
Ինչպես ամեն տարի, 1944-1945թթ. ընթացքում Ռումինիայում զոհված խորհրդային փառապանծ զինվորների հուշարձանին ծաղկեպսակ դրվեց նաեւ Հայաստանի դեսպանության կողմից՝ ի շարս Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի դեսպանությունների:
Մայիսի 9-ին ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մասնակցել էր նաեւ Ռումինական պետության անկախության, Երկրորդ համաշխարհային պատերազմում միացյալ ազգերի կոալիցիայի հաղթանակի եւ Եվրոպական միության օրերին նվիրված հանդիսավոր արարողությանը՝ Բուխարեստի Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշահամալիրում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ