Ֆրանկոֆոնիայի միջազգային կամավորության ծրագիր
Հասարակություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կամավորության ծրագիր՝ նախատեսված 21-34 տարեկան երիտասարդ ֆրանկոֆոնների համար: Ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում կամավորության հիմունքներով մասնակցություն ունենալ Հարավի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն երկրների զարգացմանը, 12 ամիսների ընթացքում իրենց գիտելիքները, հմտություններն և կարողությունները ներդնելու զարգացման մի ծրագրի մեջ և ձեռք բերելու ֆրանկոֆոն տարածքում միջազգային շարժունակության փորձ: 2012թ-ի համար ներկայացվում են մոտ 50 աշխատատեղեր, որոնք առաջարկվում են ֆրանկոֆոն կառույցների կողմից աշխարհի հինգ մայրցամաքներում Ֆրանկոֆոնիայի համար առաջնային հանդիսացող այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝
- Ֆրանսերենի, մշակութային և լեզվաբանական բազմազանության խրախուսում,
- Խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների խրախուսում,
- Կրթություն, վերապատրաստում և մշակույթ,
- Աջակցություն կայուն զարգացմանը և համերաշխությանը,
- Տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաներ՝ ուղղված կիբերհանցագործությունների կրճատմանը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կամավորության մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու, այդ թվում՝ թափուր աշխատատեղերի ցանկը, անհրաժեշտ չափանիշները, մասնակցության եղանակները, ինչպես նաև թեկնածության ներկայացման համար կարող եք այցելել հետևյալ ինտերնետային կայք-էջեր՝ www.jeunesse.francophonie.org և www.francophonie.org , www.auf.org , www.aimf.asso.fr , www.tv5.org:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը