ԱՄՆ խոշորագույն բանկի կորուստներն արդեն 2 մլրդ դոլարի են հասել
ԱՄՆ
Ամերիկյան խոշորագույն JP Morgan բանկի բաժնետոմսերի գինը նվազել է այն բանից հետո, երբ վերջինիս կողմից բացահայտվել են ֆինանսական կորուստների մասին տեղեկություններ: Բորսայում առուծախի ժամանակ մի պահ բանկի բաժնետոմսերի գինը նվազել է 8 տոկոսով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, բանկի կորուստները կազմել են շուրջ 800 մլն դոլար: Վերջին տվյալներով՝ այդ թիվը հասել է 2 մլրդ դոլարի, հայտնում է BBC-ն: Վերլուծաբանները դա բացատրում են նրանով, որ բանկն իրականացրել է «սեփական առևտրային գործունեություն», այսինքն՝ իր գործունեության մեջ բանկն օգտագործել է սեփական, այլ ոչ թե հաճախորդների դրամական միջոցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)