«Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերությունում միջոցներ են ձեռնարկել «հեռուստաընկերության փակվելը» կանխելու համար
Հայկական Մամուլ
«Կենտրոն» հեռուստւսընկերությունը երեկ Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից «Լռության օրը» խախտելու համար տուգանվել է 1 միլիոն դրամով: Բանն այն է, որ մայիսի 5-ին, երբ արգելված էր քարոզչությունը, «Կենտրոնի» եթերում Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ի դեմ է խոսել:
եռուստաընկերության ներկայացուցիչը պնդել է, որ դա եղել է ուղիղ եթերում, ուստի անհնարին էր վերահսկել, և առաջարկել է տուգանել խոսքի հեղինակին: Սակայն ՀՌԱՀ-ը պատճառաբանությունը հարգելի չի համարել՝ «պարտավոր էիք զգուշացնել ձեր հյուրին», հայտարարել է Գրիգոր Ամալյանը:
Չնայած այս 1 միլիոն դրամը «Կենտրոնի» սեփականատիրոջ համար մեծ գումար չէ, սակայն, «Հրապարակ»–ի տեղեկություններով, «Կենտրոնում» խիստ վախեցած են այս որոշումից և սկսել են աննախադեպ նախազգուշական միջոցներ ձեռնարկել իբր «հեռուստաընկերության փակվելը» կանխելու համար:
Թեթրը ենթադրում է, որ համարձակության այն չնչին դրսևորումները որ երևում էին ԲՀԿ եթերում, իսպառ կվերանան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ