«Ժողովուրդ». Հրանտ Թոխատյանը պատրաստվում է տեղախոխվել Արցախ
Հայկական Մամուլ
«Ժողովրուրդ»-ի տեղեկություններով, դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղախոխվել Արցախ և բնակություն հաստատել այնտեղ: Լուրը թերթի հետ զրույցում հաստատել է նաև ինքը՝ Թոխատյանը, հավելելով
«Ղարաբաղում լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու, բայց ժամանակի մեծ մասը անցկացնելու եմ այնտեղ»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե իր ընտանիքը և՞ս տեղափոխվելու է Արցախ, դերասանը միանշանակ չի պատասխանել՝ նշելով, որ ամեն ինչ կախված է աշխատանքից.
«Եթե ամեն ինչ լավ լինի, իհարկե, ընտանիքս նույնպես ինձ հետ կլինի»:
Իսկ թե Արցախում կոնկրետ ինչ առաջարկ է ստացել, դերասանը չի ցանկացել մանրամասնել՝ պատճառաբանելով «Դեռ գաղտնիք է, եթե ամեն ինչ հստակեցվի, առաջինը խոսք եմ տալիս ձեզ ասել»:
Դերասանը նաև նշել է, որ ուրախ կլինի, եթե իր այս քայլը վարակիչ լինի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ