«Ժողովուրդ». ԱԳՆ–ում չեն իմացել, որ Երևանում անցկացվում է Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների կուսակցության համաժողովը
Հայկական Մամուլ
ՀՀ արտգործնախարարության պաշտոնյաները դեռ մինչև երեկ չեն իմացել, որ Երևանում անցկացվում է Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների կուսակցության համաժողովը:
Այս միջոցառման մասշտաբները պատկերացնելու համար թերթը նշում է, որ ՀՀՇ հրավերով՝ այս համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանել 37 երկրների 54 կուսակցությունների անդամներ, նախկին ու ներկա դիվանագետներ, պաշտոնյաներ և այլն: Եվ ահա, ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԳՆ-ում այս մասին իմացել են այն ժամանակ, երբ Հայաստան եկած հյուրերից մեկի փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են եղել, ու ՀՀՇ-ն այդ մասին ահազանգել է ԱԳՆ-ին: Թերթը նշում է նաև, որ մինչ այդ՝ դեռ մարտ ամսին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը համաժողովի մասին գրություն էր ուղարկել վարչապետին՝ խնդրելով ոստիկանության և ԱԱԾ միջոցով ապահովել հյուրերի անվտանգությունը: Եվ ահա անգամ վարչապետը հարկ չի համարել դիվանագետների մասին, թեկուզ բանավոր տեղյակ պահել ԱԳ նախարարին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ