«Հրապարակ». ՀՀԿ-ի փուչիկների գծով կազմակերպիչները նախընտրել են էժան տարբերակը
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ի տխրահռչակ փուչիկների պատմությունից թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ի փուչիկների գծով կազմակերպիչները նախապես մի քանի ընկերությունների են դիմել մեծաքանակ փուչիկներ պատվիրելու համար, որոնք լիցքավորված պետք է լինեին հելիում անվտանգ գազով: Սակայն մեկ փուչիկի գինը նվազագույնը կազմել է հինգ հարյուր դրամ, ինչը ձեռնտու չի եղել, քանի որ որոշվել է հայ հանրությանը զարմացնել փուչիկների առատությամբ: Կարճ ասած, նախընտրել են էժան տարբերակը՝ դիմելով անհատ լցնողների: Ասում են՝ սովորաբար նորմալ կազմակերպությունները հրաժարվում են փուչիկները բնական գազով լցնելուց՝ իրենց հաճախորդներին ցույց տալով այնպիսի կադրեր, որտեղ կան փուչիկների բռնկվելու տեսարաններ: Ի դեպ, թերթը նշում է, որ փողոցում վաճառվող փուչիկները հիմնականում լիցքավորված են բնական մեթան գազով, ինչը նույնքան վտանգավոր է: Պարզապես, քանի որ դրանք մեծ քանակությամբ չեն, նման պայթյունի վտանգը նվազագույնի է հասցված: Փաստորեն, իշխող կուսակցությունը միլիարդներով գումար ծախսեց, իսկ մանրուքների մեջ խնայեց:
Թերթը նաև հավելում է, որ եթե հաշվենք, թե ինչ վնաս կրեց արդյունքում՝ թեկուզ միայն բժշկական ծախսերի տեսքով, պարզ է, որ քաղաքական և ֆինանսական վնասներն ահռելի են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ