«Չորրորդ ինքնիշխանություն». ՀԱԿ–ն ունի լուսանկարներ, որտեղ պարզ երևում է, որ անձնագրերի վրա մի քանի դրոշմակնիքներ կան
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսում դեռ ընթացքի մեջ է ընտրական տեղամասերից ստացված տարատեսակ տեղեկությունների հավաքագրումն ու անփոփումը: Դրանք ներառում են թե՛ տեղամասերում կազմված արձանագրությունները, թե՛ լուսանկարներ և տեսանյութեր, թե՛ այլ փաստաթղթեր:
Կան տեղամասեր (հիմնականում հեռավոր շրջաններում), որտեղ ընտրություններին մասնակցած անձանց թիվը զգալիորեն գերազանցում է ընտրացուցակներում ընդգրկված անձանց թիվը: Ավելին, Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, որ Կոնգրեսն ունի լուսանկարներ, որտեղ պարզ երևում է, որ անձնագրերի վրա մի քանի (3-4) դրոշմակնիքներ կան: Այսինքն, դա նշանակում է, որ այդ անձինք մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների ժամանակ քվեարկել են մի քանի անգամ՝ նույն կամ տարբեր տեղամասերում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ