«Հայկական Ժամանակ». Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Արամ Սարգսյանի ՀԱԿ–ից դուրս գալու հնարավորության մասին
Հայկական Մամուլ
«ՀԺ»–ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Արամ Սարգսյանի հայտարարությանը՝ իր պատգամավորական մանդատը վայր դնելու և Կոնգրեսից դուրս գալու հնարավորության մասին, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է.
«Նախ, մինչև մեկնաբանելը նշեմ, ես շատ բարձր եմ գնահատում Արամ Սարգսյանի հետ քառամյա սերտ համագործակցությունը և նրա մեծ ներդրումը Հայ ազգային կոնգրեսի կայացման գործում: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, տվյալ պահին այն դժվար է գնահատել: Բայց եթե պարզվի, որ նա ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ»:
«Իսկ ինչպե՞ս պետք է պարզվի»,- հետաքրքրվել է թերթի թղթակիցը:
«Դա կյանքը ցույց կտա»,- պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ