«Երկիր». Րաֆֆի Հովհաննիսյանը և Զարուհի Փոստանջյանը հրաժարվելու են մանդատների՞ց
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը մի շարք փոփոխությունների է ենթարկվելու: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից: Նրա փոխարեն խորհրդարան կգնա կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը: Արդեն Երեկ լուրեր էին շրջանառվում, թե ցուցակի երրորդ համարը՝ Զարուհի Փոստանջյանը, ևս վայր է դնելու մանդատը: Լուրն, ի դեպ, «Երկիր»-ի հետ զրույցում Փոստանջյանը ո´չ հերքել, ո´չ էլ հաստատել է: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ եթե Փոստանջյանը հրաժարվի մանդատից, ապա նրա փոխարեն խորհրդարան կգնա Ստեփան Սաֆարյանը: Այսպիսով՝ խորհրդարանում կլինեն Խաչատուր Քոքոբելյանը, Ստեփան Սաֆարյանը, Ալիկ Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը և Անահիտ Բախշյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ