Ալժիրում կայացած ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը
Աշխարհ
Ալժիրի իշխող կուսակցությունը՝ Ազգային ազատագրական ճակատը, մայիսի 11–ին հաղթանակ է տարել կայացած խորհրդարանական ընտրությունում՝ ստանալով 220 տեղ (462 տեղից), հաղորդում է Reuters–ը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է երկրի գործող վարչապետ Ահմեդ Վույախի ղեկավարած Ազգային ժողովրդավարական դաշինք ընդդիմադիր կուսակցությունը՝ ստանալով խորհրդարանական 68 մանդատ։ Չափավոր իսլամիստները 48 խորհրդարանական մանդատ են ստացել, իսկ մնացյալ խորհրդարանական տեղերը ստացել են մի քանի մանր կուսակցություններ։
Իշխող Ազգային ժողովրդավարական ճակատ կուսակցությունն արդեն 50 տարի է անփոփոխ ղեկավարում է Ալժիրը։ Շատերն այդ երկիրը համարում են ավտորիտար պետություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ