Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղում հաշտության համաձայնագրի ստորագրման 18 տարին
Հասարակություն
Այսօր՝ մայիսի 12-ին, լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաշտության համաձայնագրի ստորագրման 18 տարին: Այդ համաձայնագիրն ընդունվել է եռակողմ ձևաչափով:
1994-ի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Ռուսաստանի միջնորդությամբ անժամկետ հաշտություն են կնքել: Հրադադարի անժամկետ բնույթը հաստատվել է այդ պաշտոնատար անձանց կողմից 1994-ի հուլիսի 27-ին ընդունված եռակողմ հայտարարություններով:
Ըստ այդ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվում են պահպանել հրադադարը՝ ընդհուպ մինչև զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնությունը, որը նախատեսում էր ռազմական գործողությունների ամբողջովին դադարեցում: Սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել ձեռք բերված համաձայնությունները:
Նշենք նաև, որ հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992-ից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան