Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատից չի՞ հրաժարվի
Հասարակություն
Ո՛չ, այդպիսի խոսակցություն չի եղել, Լուրեր.com-ի հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու մասին լուրերին ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված լուրերի համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից: Նրա փոխարեն խորհրդարան կգնա կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը:
Մեզ հետ զրույցում անդրադառնալով նաև շրջանառվող լուրերին, թե «Ժառանգություն»-ից մանդատներից հրաժարվողներ կլինեն՝ Բախշյանն ասաց. «Իմ ներկայությամբ նման խոսակցություն չի եղել»:
Նշենք, որ կան այլ լուրեր, ըստ որոնց «Ժառանգություն» կուսակցության ցուցակի երրորդ համարը՝ Զարուհի Փոստանջյանը, ևս վայր է դնելու մանդատը: Եթե նման բան տեղի ունենա, նրա փոխարեն խորհրդարան կմտնի Ստեփան Սաֆարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը