Թուրքիան Սիրիայից տարհանում է իր դիվանագետներին
Մերձավոր Արևելք
Թուրքիան Սիրիայից տարհանում է իր դիվանագետների մի մասին, այն բանից հետո, երբ Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան վրա են հարձակվել սիրիացի ցուցարարները:
Ինչպես հաղորդում է Ֆրանսպրես գործակալության հաղորդումը, Սիրիայից դուրս են բերվելու նաեւ թուրք դիվանագետների ընտանիքները: Միաժամանակ, Սիրիայում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը և դեսպանատան այլ ղեկավարներ դեռևս կշարունակեն մնալ Դամասկոսում:
Երեկ մեծ թվով ցուցարարներ հարձակում են գործել Դամասկոսում այն երկրների դեսպանատների վրա, որոնք պաշտպանել են արաբական պետությունների լիգայի կողմից Սիրիայի անդամակցության կասեցումը:
Շուրջ 1000 ցուցարարներ' զինված քարերով և շշերով փորձել են գրավել Թուրքիայի դեսպանատան շենքը: Ցուցարարներին կանխելու համար ոստիկաններն ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ:
Լաթաքիա քաղաքում, ավելի քան 5000 սիրիացիներ հարձակվել են Թուրքիայի հյուպատոսության վրա և այրել թուրքական դրոշը: Հարձակման են ենթարկվել նաև Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Ֆրանսիայի դեսպանատները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)