Խաչիկ Գալստյանն ու Հարություն Քուշկյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել
Հասարակություն
«Ես կարող եմ հասատատել, որ, այո՛, ես ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել»,- այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ հաստատելով մամուլում տարածված տեղեկությունները, ըստ որոնց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է ԲՀԿ համամասնական ցուցակի մի շարք անձանց ինքնաբացարկի դիմում ներկայացնել և հրաժարվել մանդատից, որոնց թվում է նաև Խաչիկ Գալստյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
ԲՀԿ խոսնակը հերքեց այն լուրը, որ նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով.
«Ոչ, դա պրն. Ծառուկյանի հանձնարարականով չի, յուրաքանչյուրս կատարել ենք մեր կամովի որոշումը: Այս հարցը քննարկվել է պրն. Ծառուկյանի հետ և մենք որոշել ենք, որ ես չեմ գնում խորհրդարան», - նշեց Գալստյանը՝ հավելելով, որ որևիցե պատճառ չկա. «Մենք այդպես ենք նպատակահարմար գտել», - նշեց ԲՀԿ խոսնակը:
Վերջինս հաստատեց նաև, որ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նույնպես ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը