Որևէ մեկի փոխարեն որևէ մեկը չի անցնում ԱԺ. Ստեփան Սաֆարյան
Հասարակություն
Որևէ մեկի փոխարեն որևէ մեկը չի անցնում ԱԺ: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում անդրադառնալով լուրերին, այն մասին, որ Զարուհի Փոստանջյանի փոխարեն ինքն անցնելու է ԱԺ, ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ արդեն Երեկ լուրեր էին շրջանառվում, թե ցուցակի երրորդ համարը՝ Զարուհի Փոստանջյանը, ևս վայր է դնելու մանդատը: Իսկ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ եթե Փոստանջյանը հրաժարվի մանդատից, ապա նրա փոխարեն խորհրդարան կգնա Ստեփան Սաֆարյանը:
«Ինչ վերաբերում է խորհրդարան անցնող պատգամավորների վերջնական ցանկին, ապա դրա մասին կլսեք առաջիկայում: Պետք չէ տուրք տալ ամենատարբեր հերյուրանքներին, պետք չի հիմք ընդունել որևէ մեկի ասածը: Ցանկացած կուսակցության ցուցակում տեղի են ունենում, և կարող են տեղի ունենալ փոփոխություններ: Հիմա «Ժառանգության» ցուցակում և՛ կարող են տեղի ունենալ, և՛ կարող են տեղի չունենալ: Թիմ է, թիմը ինքն է որոշում, արդյոք նպատակահարմա՞ր է, որ այս կամ այն թեկնածուն գնա կամ չգնա խորհրդարան: «Ժառանգության» ներսում նման ամբողջական քննարկում չի եղել և հետևաբար այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք, իսկ մնացածի մասին դուք կիմանաք առաջիկայում»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը, և հավելեց, որ որևէ մեկի հայտարարությունը կուսակցության տեսակետ չէ:
«Կուսակցության տեսակետը կարող է ներկայացնել Րաֆֆի Հովհաննիսյանը, և առաջիկա օրերին դուք դա կլսեք, հետևաբար որևէ մեկի հայտարարության վրա չի կարելի կառուցել ամենատարբեր ենթադրություններ՝ իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող»,- եզրափակեց Սափարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը