Գինեսի ռեկորդակիրը «նվաճել է» 30-մետրանոց ալիքը (Տեսանյութ)
Տեսանյութեր
Գինեսի ռեկորդների գրքում նոր անուն է գրվել: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, նման որոշում է կայացրել հատուկ հանձնաժողովը, ուսումնասիրելով 44-ամյա իռլանդացի մարզիկ Գարեթ Մաքնամառայի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք արվել են դեռևս անցած տարվա նոյեմբերին` պորտուգալական Նազարա Կանյոն նավահանգստային քաղաքի ծովափի մոտակայքում: Տեսանյութերում երևում է` ինչպես է բրիտանացին «նվաճում» 30 մետր բարձրություն ունեցող ալիքը:
Այսպիսով, Մաքնամառան գերազանցեց դեռևս 1998-ին բրիտանացի Կեն Բրեդշոուի կողմից սահմանված ռեկորդը, ում հաջողվել էր «սանձել» 26-մետրանոց ալիքը: Նշենք նաև, որ իռլանդացի մարզիկը երկար տարիներ է` զբաղվում է սերֆինգով և ճանապարհորդությամբ, իսկ Նազարե Կանյոնը նրա սիրելի հանգստավայրն է:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն