Զավթվել է Ադրբեջանից Ինդոնեզիա 135 հազար տոննա նավթ տեղափոխող տանկերը
Ադրբեջան
Մայիսի 10-ին՝ Արաբական ծովում ծովահենների կողմից զավթվել է Ադրբեջանից Ինդոնեզիա 135 հազար տոննա նավթ տեղափոխող Smyrni հունական տանկերը։
Բեռի շուկայական արժեքն ավելի քան 130 միլիոն դոլար է։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող տանկերի անձնակազմի մասին որեւէ տեղեկություն չի ստացվել։
Հայտնի է, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են։ Պրոֆեսիոնալ կայքերի տվյալներով՝ տանկերի անձնակազմը բաղկացած է 26 հոգուց։ Ծովահենները դեռ փրկագնի մասին որևէ պահանջներ չեն ներկայացրել։
Նավթի պատվիրատուն է Ինդոնեզիայի «Petramina» պետական նավթային ընկերությունը։ Նրա ներկայացուցիչները նշել են, որ տանկերի զավթման հետևանքով ընկերությունը ֆինանսական կորուստներ չի կրել, քանի որ ըստ պայմանագրի՝ վճարումը պետք է իրականացվեր բեռը Արևելյան Կալիմանտանի Բալիկպապանում գտնվող նավթի գործարան հասցնելուց հետո, հաղորդում է Itar-Tass–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ