ՕԵԿ-ը դժգոհ չէ ընտրությունների արդյունքներից, բայց ավելի շատ ձայն կցանկանային ունենալ
Հասարակություն
«Այդ լուրերը հերյուրանք են և չեն համապատասխանում իրականությանը»,- Լուրեր.com-ի հետ զրույցում մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Արթուր Բաղդասարյանը բավականին դժգոհ է ընտրությունների արդյունքներից` ասաց «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը նաև գրել էր, որ միակ հուսադրող պատկերն ՕԵԿ-ի համար Կոտայքի մարզում է եղել, մասնավորապես Աբովյանում, որտեղ կուսակցության աշխատանքերը համակարգում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ըստ թերթի՝ Արթուր Բաղդասարյանը չի գնահատում նաև նրա աշխատանքը:
ՕԵԿ խոսնակի փոխանցմամբ՝ այս լուրը ևս չի համապատասխանում իրականությանը: Մեր հարցին, թե Արթուր Բաղդասարյանը որևէ գնահատական հնչեցրե՞լ է ընտրությունների արդյունքների հետ կապված, Ամիրյանը պատասխանեց, որ իրենք բնականաբար ավելի շատ ձայներ կցանկանային ունենալ ու հավելեց, որ ընտրությունների արդյունքների գնահատականը եղել է կուսակցության կողմից վերջերս տարածած հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը