Google-ի հարաբերությունները ԱՄՆ հետախուզության գաղտնի գործակալների հետ գաղտնի են պահվել
ԱՄՆ
Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը աջակցել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) որոշումը, այն է՝ չհրապարակել Google ընկերության հետ գաղտնի հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերը, հաղորդում է Wired–ը։
Դատարանի որոշումը պայմանավորված է Կենտրոնական գործակալության էլեկտրոնային անհատական տվյալների պաշտպանության անհրաժեշտությամբ (Electronic Privacy Information Center, EPIC), քանի որ դրանց հրապարակումը կբացահայտի, թե ինչպիսի համագործակցություն է եղել Google–ի և հետախուզության ծառայության միջև։
Կազմակերպությանը մասնավորապես հետաքրքրել է NSA և Google–ի ներքին հարաբերությունների մանրամասները, իսկ առավել կոնկրետ 2010–ի հունվարին Gmail էլեկտրոնային փոստում գրանցված չինացիների անձնական տվյալների վրա զանգվածային կիբեռհարձակում իրականացնելու մասին տեղեկությունները։ Այնուհետև, ինչպես տեղեկացնում է Wired–ը, Google ընկերությունը օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ մասնավորապես ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը։
Հետագայում հետախուզական գործակալության ղեկավար Մայքլ Մաքքոնելը հայտարարել է, որ հետախուզական և մասնավոր ընկերությունների հետ հարաբերությունները, որոնցից է նաև Google-ը՝ անխուսափելի է։ Սակայն գործակալության ղեկավար ոչ հաստատել և ոչ էլ հերքել է Google ընկերության հետ կապերը։
Այս առումով է բողոքը վերաքննիչ դատարան ներկայացվել։ Սակայն դատարանը որոշել է չհրապարակել ընկերության և հետախուզական ծառայության միջև գաղտնի փաստաթղթերը, քանի որ դրանք կարող է վնասել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)