Հայտնի են Ճապոնիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանները
Արտաքին Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Տոկիո): Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում