Այսօր բուժքույրերի միջազգային օրն է
Հասարակություն
Բուժքույրերի տոնը նշվում է 1965 թվականից: Սակայն, Բուժքույրերի միջազգային խորհուրդը 1974 թվականին որոշում ընդունեց այն պաշտոնապես նշել մայիսի 12-ին՝ ի պատիվ գթասիրտ քույր Ֆլորենս Նայտինգեյլի ծննդյան օրվա:
Գթասիրտ քույրերը՝ անգլուհի Ֆլորենս Նայտինգեյլի գլխավորությամբ, մասնագիտական հմտություններն առաջին անգամ ցուցաբերել են Ղրիմյան պատերազմի ընթացքում: Հենց այդ ժամանակվանից էլ ձևավորվել է կայուն կարծրատիպը, որ բուժքույրն այն միակ սանիտարն է, որը կռվի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնած է վիրահատական սեղանի մոտ:
141 երկրի բարեգութ քույրեր, միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ, ձևավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է:
Երկու տարին մեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս օրը լավագույն բուժքույրերին Ֆլորենս Նայտինգեյլի անվան մեդալով է պարգևատրում, ինչը նրանց աշխատանքի գնահատման բարձրագույն պարգևն է:
Ռուսաստանի Դաշնությունում տոնը նշվում է 1993 թվականից, իսկ Հայաստանում՝ 2004-ից:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարը 2012 թվականը հայտարարել է բուժքրոջ աշխատանքի որակի բարելավման տարի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը