Սիրիայի չափավոր ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Մերձավոր Արևելք
Այսօր Դամասկոսում տեղի ունեցած Փոփոխությունների և անկախացման ազգային ճակատի արտահերթ նիստի մասնակիցները պահանջել են չեղյալ հայտարարել մայիսի 7-ին Սիրիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և «անցկացնել նոր ընտրություններ՝ նոր ընտրական օրենսդրության հիման վրա», հայտնում է РИА Новости-ն։
Շարժման առաջնորդներից մեկի՝ Կադրի Ջամիլի խոսքերով՝ տեղի ունեցած քվեարկությունը ցույց տվեց, որ գործող ընտրական օրենսդրության պայմաններում անհնար է անցկացնել Սիրիայի ժողովրդի կամքն արտահայտող, արդար ընտրություններ։
«Մարդկանց համախմբելու փոխարեն, տեղի ունեցած ընտրությունները, ընդհակառակը, դժգոհություն են առաջացրել նույնիսկ իշխող վարչակարգի կողմնակիցների շրջանում»,- հայտարարել է Ջամիլը, ով՝ իր գաղափարակիցների հետ միասին, Սիրիայում համարվում է չափավոր ընդդիմություն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)