«Նոր Անգլիա»-ի նախկին «դոնը» դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման
ԱՄՆ
«Նոր Անգլիա» հանցավոր խմբավորման նախկին պարագլուխ Մանոկիո Լուիջին դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ–ի հյուսիսարևելյան շրջանների գիշերային ակումբների տերերից տարիներ շարունակ խոշոր գումարներ շորթելու և մի շարք այլ ծանր հանցագործություններ կատարելու համար։ Դատավճիռը կայացվել է մայիսի 11-ին, հաղորդում է Boston.com կայքը։
84-ամյա Մանոկիոյի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը հնարավոր է բանտում մահանա։ Դատական գործընթացում Մանոկիոն ընգծված զգուշավորություն է դրսևորել և պնդել, որ ինքն անձամբ որևէ մեկին չի ահաբեկել։
Դատախազությունն իր հերթին պնդել է, որ փաստեր ունի գիշերային ակումբի սեփականատիրոջ վկայությամբ, որ մաֆիայի պարագլուխը տարիներ շարունակ ամսական 4 հազար դոլար է ստացել ակումբի «պաշպանության» համար։
Ըստ իշխանությունների՝ Մանոկիոն գլխավորել է Cosa Nostra-ի (mafia) մաս կազմող «Նոր Անգլիա» (New England La Cosa Nostra) հանցավոր խմբավորումը։ Վերջինս ձերբակալվել է ՀԴԲ-ի գործակալների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում 2011–ի հունվարին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)