Կուբայում բուժվելուց հետո Չավեսը վերադարձել է Վենեսուելա
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերադարձել է հայրենիք՝ Կուբայում հերթական բուժման կուրսն անցնելուց հետո։ Այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող Չավեսը հույս է հայտնել, որ բուժումը դրական արդյունք կտա, հայտնում է korrespondent.net-ը։
Երկրի ազգային հեռուստատեսությամբ ցուցադրվող տեսանյութում ինքնաթիռից իջնելիս և նախարարների հետ ողջագուրվելիս Չավեսը առույգ տեսք է ունեցել։ Վերջինս նաև ելույթ է ունեցել, որը տևել է շուրջ 20 րոպե։
Հիշեցնենք, որ 2011 թվականից սկսած Չավեսը բուժման կուրս է անցնում Կուբայում։ Իշխանությունները գաղտնի են պահում նրա հիվանդության ճշգրիտ ախտորոշումը, ինչը տարատեսակ խոսակցությունների առիթ է դարձել։ Ինքը՝ Չավեսը, հայտարարել է, որ նմանատիպ խոսակցությունները իր և իր երկրի թշնամիների ձեռքի գործն են։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ