Քաբուլում բարձրաստիճան բանագնաց է սպանվել
Աշխարհ
Քաբուլում անհայտ անձը կրակել է Խաղաղության բարձրագույն խորհրդի անդամներից մեկի ուղղությամբ, ով խաղաղ բանակցություններ էր վարում թալիբների հետ՝ դիվանագիտական ճանապարհով պատերազմին վերջ դնելու նպատակով։ Կրակոցների հետևանքով վերջինս մահացել է։ Բարձրաստիճան բանագնացի սպանությունը կբարդացնի բանակցությունների առանց այդ էլ դժվարին գործընթացը։
Աֆղան ոստիկանների խոսքերով՝ սպանվածը Թալիբանի նախկին անդամ, հետագայում բանագնաց դարձած Արսալա Ռահմանին էր։ Նշենք նաև, որ Խորհրդի նախկին ղեկավար, Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդդին Ռաբբանին նույնպես սպանվել էր՝ 2011–ի սեպտեմբերին մահապարտ–ահաբեկչի հարձակման հետևանքով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ