Հարձակում թերթի խմբագրության վրա. Մեքսիկա
Աշխարհ
ԱՄՆ հետ սահմանակից մեքսիկական Տամաուլիպաս նահանգի Նուեվո Լարեդո քաղաքի El Manana օրաթերթի խմբագրությունը հարձակման է ենթարկվել անհայտ զինված անձանց կողմից, հայտնել է РИА Новости–ն՝ հղում անելով նահանգի գլխավոր դատախազությանը։
Անհայտ զինված անձինք ինքնաշեն պայթուցիկ են նետել օրաթերթի խմբագրության շենքի վրա։ Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Բացի այդ, հարձակում գործած անձինք նաև հրազենից կրակ են բացել խմբագրության գրասենյակի ուղղությամբ։
Իրավապահ մարմինները դեռևս վարկածների մասին տեղեկություններ չեն հաղորդում, սակայն փորձագետների կարծիքով՝ El Manana–ն հնարավոր է «նյարդայնացրել է» ազդեցիկ մեքսիկացի նարկոկարտելների ղեկավարներին, որոնք առանձնակի դաժանությամբ են հաշվեհարդար տեսնում իրենց «խանգարողների» հետ։
Նշենք նաև, որ վերջին 12 տարվա ընթացքում Մեքսիկայում սպանվել են շուրջ 77 լրագրողներ, հայտնում է մարդու իրավունքների հանձնաժողովը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ