Լիբանանում միջկրոնական բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել
Մերձավոր Արևելք
Լիբանանի հյուսիսում սուննիների և ալեվիների զինված խմբերի միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով 2 մարդ է զոհվել։ Ըստ BBC–ի տեղեկությունների՝ զինված ընդհարման ժամանակ կիրառվել են ինքնաձիգներ և ականանետեր։
Անցած ամիսների ընթացքում ևս Լիբանանում նմանատիպ ընդհարումներ են տեղի ունեցել։ Որոշ փորձագետների կարծիքով՝ այս միջադեպերը կապված են հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ լիբանանյան ալեվիները համակրում են սիրիական պետության ղեկավար Բաշար Ասադին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)