Իրաքում իրականացված պայթյունների հետևանքով 5 մարդ է զոհվել
Մերձավոր Արևելք
Իրաքի անվտանգության ուժերի դեմ իրականացված մի շարք հարձակումների և պայթյունների պատճառով առնվազն 5 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ՝ վիրավորվել, հաղորդում է BBC Russian–ը։
Ֆալուջա քաղաքում պայթեցվել է զինվորական մեքենա։ Միևնույն ժամանակ նման հարձակում է իրականացվել Ռամադի քաղաքում։ Ավելի վաղ Բաղդադում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքն այն բանից հետո, երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրան։
Հարձակումները դարձել են ամենամասշտաբայինը վերջին ամիսների ընթացքում։
Հիշեցնենք, որ ապրիլին Իրաքում իրականացված մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 36 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել էր հարյուրի։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում